Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին: 

 

Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:

 

Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են: 

 

Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում  կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը: 

 

Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:

 

Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ): 

 

Ինչով է վտանգավոր վահանագեղձի հիվանդությունը: Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

 

Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է: 

 

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:

 

Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է: 

 

Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում  դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է: 

 

Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին: 

 

Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները: 

 

Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են: 

 

Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:

 

Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ: 

 

Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:

 

Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ  կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:

 

Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում: 

 

Վահանագեղձի գործառույթի նվազումը կարելի է ինքնուրույն ստուգել: Դրա համար ձեռքին կամ այլ հատվածում պետք է յոդով ցանց նկարել: Եթե այն անհետացավ 5-6 ժամվա ընթացքում, ուրեմն օրգանիզմում յոդի անբավարարություն կա, իսկ եթե ցանցը անհետացավ 24 ժամ հետո, նշանակում է ամեն ինչ կարգին է:

 

Մեկ այլ թեստ. փորձեք մի քանի օր շարունակ առավոտյան, առանց անկողնուց վեր կենալու, չափել մարմնի ջերմաստիճանը, ջերմաստիճանի նորման 36,6 աստիճան է: Եթե այն այս ցուցանիշից ցածր է, օրինակ, 35,5 աստիճան, կամ էլ 35,8 դա նույնպես կարող է վկայել հիպոթիրեոզի մասին: Իսկ եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 աստիճանի վրա, երբեմն էլ 37,2-37,3 է հասնում, դա հաճախ հիպերթիրեոզի վկայությունն է լինում, վահանագեղձի գերֆունկցիայի:

 

Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի  հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ: 

 

Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ՈՒՁՀ անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:

 

Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության: 

 

Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում: 

 

Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձի ՈւՁՀ, ԷՍԳ, օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ: 

 

Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:

 

40 տարեկանից հետո մարդկանց մոտ ՈւՁՀ կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար: 

 

Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի  հանգույցներից քսուք է վերցվում ՈւՁՀ հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար: 

 

Պետք է հիշել, որ չի կարելի հիվանդությունը անտեսել, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվել: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.04.2015

Հարգելի Գայանե 39, բարև Ձեզ: Ըստ Ձեր ներկայացրած տվյալների TTG և T4 free նորմայի սահմաններում են, միայն Anti-TG` հակամարմիններ թիրոգլոբուլինի նկատմամբ,  նորմայից բարձր է: Anti-TG բարձր քանակ դիտվում է վահանագեղձի աուտոիմուն հիվանդությունների դեպքում ` օրինակ աւտոիմուն թիրեոիդիտի, Հաշիմոտոյի հիվանդության կամ դիֆուզ տոքսիկ խպիպի դեպքում: Վերջնական ախտորոշման համար հնարավոր է կարիք լինի նաև վահանագեղձից բիոպսիա վերցնել: Հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի վերջնական ախտորոշման և համապատասխան բուժում ստանալու համար:

Գայանե 39 տ

18.04.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ: Կրկին ես եմ Գայանե 39 տ: Ինձ մոտ այսպես էր գրված հորմոնի միավորները՝ TSH 0.27-4.20 IU/ml (1.61 IU/ml) , T4 free 0.93-1.7ng/dl (1.25ng/dl) , Anti-TG <115 IU/ml (187.2 IU/ml): Խնդրում եմ օգնել ինձ: Նախապես շատ շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

17.04.2015

Հարգելի Գայանե բարև Ձեզ: Սխալներից խուսափելու համար կխնդրեի գրել չափման միավորները, քանի որ տարբեր հորմոնների քանակի չափման տարբեր միավորներ կան, և բնական է դրանց տվյալները միմյանցից տարբերվում են:

Մեդ-Պրակտիկ

17.04.2015

Հարգելի Ալլա 52, բարև Ձեզ: Ըստ ՈՒՁՀ տվյալների գեղձի չափերը նորմայի սահմաններում են, սակայն կա հանգույց, որն ունի ունի ինտրա և պերինոդուլյար արյան հոսք, դա նշանակում է, որ Ձեզ մոտ առկա է հանգուցավոր խպիպ, իսկ խպիպի բնույթը պարզելու համար` այսինքն էութիրոիդ, հիպո , թե հիպերթիրեոիդ բնույթի է, հարկավոր են վահանագեղձի հորմոնալ հետազոտության տվյալները: Հնարավոր է հարկ լինի նաև վերցնել հանգույցից բիոպսիա, դրա բնույթը պարզելու համար: Բացի դրանից առկա է գեղձի անոթավորման ուժեղացում, դա կարող է բորբոքման նշան լինել: Վերջնական ախտորոշման և բուժման համար հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի: Ինչ վերաբերում է աորտայի աղեղի դուպլեքս հետազոտությանը, ապա խնդրում եմ նշեք, թե ինչի համար է կատարվել հետազոտությունը, այսինքն բացի վահանագեղձից ուրիշ ինչ խնդիր ունեք:

Ալլա 52տ

16.04.2015

Հարգելի բժիշկ խնդրում եմ իմ հաղորդագրությանը ևս պատասխանեք

Մեդ-Պրակտիկ

15.04.2015

Հարգելի Qnara, բարև Ձեզ: Միայն ՈՒՁՀ տվյալները քիչ են գեղձի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար, կարևոր են նաև հորմոնալ հետազոտության տվյալնեը: Բուժումը կարող է լինել ինչպես դեղորայքային այնպես էլ վիրահատական, դա որոշում է նեղ մասնագետը հետազոտությունների, արտաքին զննման, անամնեստիկ տվյալների հիման վրա: Առանց մանրամասն հետազոտելու բուժում նշանակել չի կարելի: Դիմեք էնդոկրինոլոգի` համապատասխան բուժում ստանալու համար:

Գայանե 39տ

14.04.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ: Ես ձեր օգնությանն եմ դիմել՝ 8.04.2015 Գայանե 39տ : Ես ունեմ այս հորմոնալ հետազոտության տվյալները՝(TSH-1,61), (T4 free-1,25),(Anti-TG-187,2): Խնդրում եմ օգնել ինձ: Նախապես շատ շնորհակալություն:

Qnara

13.04.2015

xndrumem patasxaneq im harcin

Մեդ-Պրակտիկ

13.04.2015

Հարգելի Tatevik, բարև Ձեզ: Հանգույցի չափերը բավականին փոքր են, և եթե հորմոնալ քննության տվյալները նորմալ են, ապա անհանգստանալու կարիք չկա: Դեղորայքային բուժում իհարկե կարելի է ստանալ, որը այս դեպքում զգալիորեն կփոքրացնի հանգույցի չափերը, սակայն եթե հորմոնների քանակները նորմալ են, հնարավոր է դեղորայքային բուժման կարիք ընդհանրապես էլ չլինի: Ցանկալի է խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ:

tatevik

13.04.2015

xndrumem incel kpatasxaneq

Qnara

13.04.2015

barev dzez xndrumem patasxanel mi harci gnacelem klinika ev patasxan@ stacelem aispes aj blit 2.1 2.05 5.2 dzax blit1.6 1.5 4.9 nexuc0.67 vahanadzev gexdz mecacace konturner@ hart ev hstak hiusvacq@ anhamaser difuz popoxvac manr ev mijin hatiknerov exostrukturan voroshaki poxvace.nexuci ev dzax bliti sahmanum kistoz hanguic 0.6 sm gexdzi anotavorum2 xist artahaitvace. xndrumem indz patasxaneq es inchpes bujvem. naxapes shnorakalutiun

Ալլա 52

13.04.2015

Հարկ եղած դեպքում կարող եմ ներկայացնել նաև աորտայի աղեղի ճյուղերի դուպլեքս հետազոտության տվյալները

Ալլա 52տ

13.04.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ, Ձեր խորհրդի կարիքն ունեմ:Ըստ հետազոտության արդյունքների՝ վահանագեղձի չափերը՝ աջ բիլթ՝1.74*1.80*3.98սմ V=6.00սմ3 , ձախ բիլթ՝ 1.80*1.77*4.00սմ V=6.11սմ3 , նեղուց՝ 0.26սմ: Տեղադրությունը՝ տիպիկ, կոնտուրները՝ հավասար, մակերեսը՝ հարթ, պարենխիման՝ անհամասեռ, դիֆուզ փոփոխված, ձախ բլթում հանգույց՝ պերի և ինտրանոդուլյար արյան հոսքով՝ 1.1սմ: Գեղձի անոթավորումը արտահայտված է: Ինչ խորհուրդ կտաք, արդյոք նորմայից շատ են շեղումները? Կանխավ շնորհակալ եմ

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Nelli, վահանագեղձում հանգույցներ առաջանում են գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում, իսկ կրծքագեղձում հանգուցները տարբեր բնույթի կարող են լինել, այդ թվում նաև չարորակ, և տարբեր պատճառներից: Կապ այդ երկու օրգաններում առաջացած հանգույցների միջև չի կարող լինել:

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Գայանե, բարև Ձեզ: Ըստ ՈՒՁՀ տվյալների վահանագեղձի չափերը նորմայի սահմաններում են, սակայն դիֆուզ փոփոխված է և առկա է անոթային պատկերի ուժեղացում: Հնարավոր է կա գեղձի ֆունկցիայի խանգարում: Բացի ՈՒՁՀ տվյալներից շատ կարևոր են հորմոնալ հետազոտության տվյալները: Եթե ունեք լրացուցիչ տվյալներ գրեք, կփորձենք օգնել Ձեզ:

tatevik

11.04.2015

barev dez. es gnacelem hetazotutyan ev hajtnaberel en aj koxmi hangujc 0.2 sm. ev tvelem analizner. uzum em imanal ardyoq vtangavor ban irenic chi nerkajacnum. ev hnaravor e dexorayqov bujum stanak

Գայանե 39 տ

08.04.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ խնդրում եմ օգնել ինձ : ինձ մոտ հայտնաբերվել է վահանագեղձի չափերը՝ աջ բիլթ՝1.8*2.0*4.9սմ , ձախ բիլթ՝ 1.6*1.6*4.8սմ , նեղուց՝ 0.33սմ: Վահանագեղձի հյուվածքը դիֆուզ փոփոխված է, անհամասեռ, մանր և միջին հատիկավոր , էխոգենությունը փոփոխված չէ: Օջախային գոյացություններ չկան: Գեղձի անոթային պատերը արտահայտված է: Ինձ նշանակել են ԷՈՒԹԻՐՈՔՍ 50 օրը մեկ հատ, MgB6 - 10 օր : Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ:

Nelli

08.04.2015

Xndrum em asek ete vahanagexcum unem pokr hanguyc hnaravor e vor krckagexcum evs lini

Մեդ-Պրակտիկ

30.03.2015

Հարգելի Sona, ՈՒՁՀ-ն ներկայումս լայնորեն կիրառվում է փափուկ հյուսվածքների ուռուցքային գոյացությունների ախտորոշման համար: Եթե կոնկրետ նկատի ունեք վահանագեղձի ուռուցքայի գոյացությունները, ապա դրանք իրենց կառուցվածքով և էխոգենությամբ էականորեն տարբերվում են կիստաներից կամ հանգույցներից: Որակավորված մասնագետը կարող է հեշտությամբ տարբերակել դրանք:

Sona

29.03.2015

Xndrum em asek sonografik hetazotutyun@ hnaravorutyun talis e? parzelu goyacutyun@ kam hanguyc@ uruckayin e ardyok

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի Bella 29, դա կախված է գոյացության տեսակից, դրա չափերից: Խնդրում ենք ավելի մանրամասն ներկայացրեք խնդիրը, կփորձենք օգնել Ձեզ:

Bella 29

26.03.2015

Vahanadzev gexdzi aj bltyan goyacutyun@ vtangavor bane ardyoq

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Sona 35 tarekan, բարև Ձեզ: Հանգույցներն առաջանում են վահանագեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով, և իրենցից ներկայացնում են կոլոիդ նյութ պարունակող կիստաներ: Դրանք շատ հազվադեպ են մալիգնիզացվում, այսինքն վերածվում ուռուցքի: Եթե հորմոնների քանակները նորմայի սահմաններում են, մենք գործ ունենք էութիրեոզի հետ: Քանի որ հանգույցի չափերը փոքր են, ապա հնարավոր է էութիրոքսի ընդունումից չափերը փոքրանան:

Sona 35tarekan

23.03.2015

Barev cez xndrum em patasxanek ev xorhurd tvek inc vahanagexcum unem 1.2x0.8x0.8 chaperi hanguyc hormonal analizners normayi sahmanum en Ardyok ka vtang vor hanguyc@ darna uruck ev ardyok nuynn en hanguycn u uruck@ Hnaravor e vor eutiroks dexi shnorhiv hanguyci chaper@ pokrana? naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

22.03.2015

Հարգելի Nara 33 tarekan, բարև Ձեզ: Ձեր նշած կլինիկական ախտանիշները ավելի շատ հանդիպում է գեղձի հիպերֆունկցիայի ժամանակ, սակայն ինչպես նշում եք հորմոնների քանակները նորմայի սահմաններում են: Ցանկալի է րս մեկ անգամ կրկնել հորմոնների անալիզը: Փոքր չափերի հանգույցի առկայությունը նույնպես նման խնդիրներ պետք է որ չառաջացնի: Նախ հարկավոր է դիմել սրտաբանի ճնշման տատանումների պատճառը պարզելու և համապատասխան դեղորայք ստանալու համար: Մյուս ախտանիշներն ավելի շատ նյարդայիին բնույթ ունեն: Փորձեք բուսական հանգստացնողներ օգտագործել, օրինակ կատվախոտի թուրմ, էսկարդ և այլն: Եթե այդ միջոցները օգուտ չտան, հարկ կլինի նյարդաբանի խորհրդատվության դիմելու:

Մեդ-Պրակտիկ

22.03.2015

Հարգելի Lira, բարև Ձեզ: Չարորակի կամ բարորակի մասին խոսք լինել չի կարող, քանի որ գոյացությունը ուռուցքային չէ: Այն ընդամենը ֆունկցիոնալ կիստա է, որը առաջացել է գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով: Սակայն անընդհատ հսկողությունը և համապատասխան բուժումը Ձեր դեպքում պարտադիր են, հետագա բարդություններից խուսափելու համար: 

Nara 33 tarekan

20.03.2015

Barev cez vahanacev gexci ag bltum unem pokr chapi 1 hanguyc analizners bolor@ normayi sahmanum en xmum em eutiroks 75 sakayn unem vat inknasgacoxutyun srtxpoc,glxaptuyt, chnshman tatanum,inc tvum e vor ushataputyun klini im mot, erbemn od@ chi bavararum, xndrum em asek ardyok kap uni im vichak@ ayd hanguyci het asem vor naxkinum voch mi xndir chem unecel aroxchakanis het,,exel em aruyg ashxatel em canrabernvac ev xaxtvac e exel knis regim@

Lira

19.03.2015

barev dzez,shnorhakal em ptasxani hamar,xndrum em mi harci el patasxaneq,barvorak u charvoraki het kapvac,ete ach ka charvorak linelu havanakanutyun@ mece te poqr

Մեդ-Պրակտիկ

17.03.2015

Հարգելի Lira, հանգույցների չափերը բավականին մեծ են, դրանք առաջանում են վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով: Կարևոր են հորմոնալ քննության արդյունքները, գեղձի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար: Նման չափերի հանգույցների դեպքում կոնսերվատիվ բուժումը հաճախ անարդյունավետ է, և հարկ է լինում կատարել վիրահատություն:

Մեդ-Պրակտիկ

16.03.2015

Հարգելի Narine, բարև Ձեզ: Ըստ ՈւՁՀ տվյալների գեղձի աջ բիլթը մի փոքր մեծացած է, և առկա է հանգույց: Հորմոնոալ հետազոտության տվյալներից միայն նորմալ չէ հակամարմիններ թիրեոիդայինպերօքսիդազի նկատմամբ (Anti tpo) քանակը, այն նորմայից ավելի է, որը վկայում է աուտոիմուն պրոցեսի մասին: Նշված դեղորայքի ընտրությունը միանշանակ ճիշտ է: Ինչ վերաբերում է ճնշման տատանումներին, ապա դրա պատճառն այլ է, ցանկալի է դիմել սրտաբանի պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է յոդն ազդում վահանաձև գեղձի առողջության վրա. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս է յոդն ազդում վահանաձև գեղձի առողջության վրա. armeniamedicalcenter.am

Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության...

Ինչպե՞ս են վահանաձև գեղձի խնդիրներն ազդում հոգեկան առողջության վրա. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս են վահանաձև գեղձի խնդիրներն ազդում հոգեկան առողջության վրա. armeniamedicalcenter.am

Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել...

ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ
ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ